Նուր Սուլթանում սկսվել է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված հանդիպումը

Հուլիսի 7-ին Նուր Սուլթանում սկսվել Է Սիրիային նվիրված միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով:

 Բանակցություններն սկսվում են Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի եւ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանի կոնսուլտացիաներով:
Սիրիային նվիրված բարձր մակարդակի 16-րդ միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով տեղի կունենա հուլիսի 7-ից մինչեւ 8-ը: Դրան մասնակցում են երաշխավոր երկրների (Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի), Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդներ միջոցառմանը մասնակցում են ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի եւ Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Սպասվում Է, որ բանակցությունների մասնակիցները կքննարկեն Սրիայի իրադրությունը, միջազգային հումանիտար աջակցությունն այդ երկրին, Ժնեւում սիրիական Սահմանադրական կոմիտեի աշխատանքի վերսկսման հեռանկարները, վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ գերիների փոխանակումը, պատանդների ազատումը եւ անհայտ կորածների որոնումը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով