Նենսի Փելոսին հեռանում է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնից

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնը կարող է ստանձնել Նյու Յորքից Հակիմ Ջեֆրիսին

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով առաջին կինն է այդ պաշտոնում, հինգշաբթի օրը հայտարարել է, որ չի մնա Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի դիրքում:

Այս հայտարարությունն արվել է միջանկյալ ընտրություններում հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու հաջորդ օրը։

82-ամյա Փելոսին երկու անգամ աշխատել է որպես խոսնակ: Նյու Յորքի լիբերալ կոնգրեսական Հակիմ Ջեֆֆրիսը փորձում է փոխարինել նրան Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի դիրքում:

Որոշ այլ առաջատար դեմոկրատներ նույնպես կարող են նմանատիպ փորձ կատարել:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ներկայիս առաջնորդ 83-ամյա Սթենի Հոյերը ևս հայտարարել է, որ կլքի պաշտոնը և կպաշտպանի Ջեֆրֆիսի թեկնածությունը։

Բացի այդ, դեմոկրատների առաջնորդի պաշտոնին կարող է հավակնել Հարավային Քարոլինայից 82-ամյա Ջեյմս Քլայբերնը, ով մեծ դեր է խաղացել Կոնգրեսի աֆրոամերիկացիների հանձնախմբում և եղել է նախագահ Ջո Բայդենի նախագահական քարոզարշավի հզոր աջակիցը:

Փելոսին ասել է, որ պատրաստվում է մնալ Կոնգրեսում՝ օգնելու իր իրավահաջորդին:

Ելույթ ունենալով օրենսդիրների առջև՝ նա Ներկայացուցիչների պալատն անվանել է «սուրբ հող» և «ամերիկյան ժողովրդավարության սիրտ»:

«Ամերիկյան ժողովրդավարությունը հզոր է, բայց փխրուն: Այստեղ ներկաներից շատերն անմիջականորեն ականատես եղան դրան այս պալատում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ: Այնպես որ, ժողովրդավարությունը պետք է ընդմիշտ պաշտպանված լինի այն ուժերից, որոնք ցանկանում են վնասել դրան»,- ասել է Փելոսին՝ նկատի ունենալով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակումը։ «Մենք՝ ժողովուրդս, մեկ երկիր ենք, մեկ ճակատագիր»:

Փելոսին նաև ընդգծել է Ներկայացուցիչների պալատում կանանց թվի աճի փաստը այն ժամանակվանից, երբ 35 տարի առաջ առաջին անգամ ոտք դրեց այս պալատ:

Չորեքշաբթի օրը հանրապետականները վերահսկողություն սահմանեցին Ներկայացուցիչների պալատի նկատմամբ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո՝ ստանալով ոչ մեծ առավելություն ստորին պալատում, ինչը թույլ կտա նրանց ձախողել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի օրենսդրական օրակարգը, ըստ վերլուծաբանների կարծիքի:

Դեմոկրատները պահպանեցին Սենատի վերահսկողությունը։

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդների անունները պարզ կդառնան նոյեմբերի 30-ին:

Չորեքշաբթի օրը հանրապետականները պաշտպանել են խոսնակի պաշտոնում Քևին Մաքքարթիի թեկնածությունը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով