«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Հայրապետ Նավասարդյանը կնոջ և 2 երեխաների՝ Նատալիի և Մարիամի հետ ԱՀ Հադրութի շրջանի Առաքել համայնքից 2020թ. Արցախյան աշնանային պատերազմի հետևանքով տեղահանվել և հրադադարից հետո՝ նոյեմբերի վերջին, հաստատվել է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում:

 Նրանց երրորդ երեխան՝ Արմենը, ծնվել է 2021թ. ապրիլի 2-ին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետ Նավասարդյանը նշեց, որ ինչպես Հադրութում, այնպես էլ այստեղ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«2014 թվականից Առաքել համայնքի դպրոցում աշխատում էի՝ որպես պատմության ուսուցիչ, իսկ կինս տարրական օղակի մանկավարժ էր: Այստեղ՝ Հաթերքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես օգնություն տեղահանվածներին, ֆինանսավորել է իմ ներկայացրած բիզնես ծրագիրը. կզբաղվեմ խոզաբուծությամբ : Գումարը ստացել և արդեն գնել եմ խոզերը։ Մեր այգու բերքը հավաքել և հիմա օղի եմ պատրաստում, բայց ոչ վաճառելու համար։ Հաթերքում ապրում ենք այս տանը, որը պետական ծրագրի շրջանակներում վերանորոգվել է: Իսկ համայնքի ղեկավարը ինչպես մեզ, այնպես էլ մյուս տեղահանվածներին, և, ընդհանրապես, գյուղացիներին, փորձում է հնարավորության սահմաններում աջակցել և օգնել», – նշեց Հ. Նավասարդյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ հնարավորություն ուներ Հայրենիքից դուրս ապրելու, բայց նախընտրել է վերադառնալ և շարունակել արարել Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր հայրենակիցներին միայն խաղաղություն եմ ցանկանում, որովհետև ցանկացած վայրում արցախցին կարող է իր համար ապրուստի պայմաններ և հնարավորություններ ստեղծել, միայն թե նրան խանգարող չլինի», – հավելեց Հ. Նավասարդյանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով