Նախագահ Հարությունյանն ընդունել է «Հայոց արծիվներ» ջոկատի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի անդամներին՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել «Հայոց արծիվներ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվող գործունեությունը երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման ուղղությամբ  և երախտագիտություն հայտնել  ազգի  համար ծանր  շրջափուլում հայրենիքին  նեցուկ լինելու համար։
Խաչիկ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ «Հայոց արծիվներ»-ը ջանք չեն խնայելու Արցախի շուրջ հայությանը համախմբելու գաղափարի իրականացման և Արցախը կառուցելու ու շենացնելու գործին աջակցելու համար։
Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև  անվտանգային մարտահրավերներն ու  դրանց հաղթահարման ուղիները։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով