Նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը բարձր ացրել է հայ ռազմագերիներիու հարցերը

Նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը բարձր ացրել է հայ ռազմագերիներիու քաղաքացիական անձանց վերադարձի հարցերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը և նշել, որ Շվեդիան, որի հետ մեր երկիրն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարևոր և դժվարին ժամանակներում:
Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով