Մոսկվան հանդես է գալիս ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական հետքը ոչնչացնելու հարցը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինվորականները հիմնահատակ ոչնչացրել էին Մեխակավանում կառուցված հայկական Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։
Ադրբեջանցի զինվորականները ոչնչացրել են նաև Շուշիում Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը: