Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, իր նախնական ելույթում Լավրովը նշել է, որ երկրների միջև շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներով, այդ թվում և երկրների ղեկավարների:

«Մեր համագործակցության նոր ուղղվածությունը կլինի Իրանի անդամակցումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ որպես լիիարավ անդամ: Համապատասխան որոշումը կայացվել է Դուշանբեում վերջերս կայացած գագաթնաժողովում: Այսօրվա բանակցությունների առաջնահերթ հարցը կլինի իրանական միջուկային գործարքի լիակատար վերականգնման անհրաժեշտությունը՝ առանց որևէ լրացումների և փոփոխությունների»,- ասել է Լավրովը:

Ռուս նախարարի խոսքով՝ քննարկվելիք մյուս թեմաների շարքում են փոխհամագործակցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս շրջաններում, Աֆրիկայի հյուսիսում, Պարսից ծոցում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով