Մխիթարյանը հիանալի մարդ է և ֆուտբոլիստ, նրան թերագնահատում են. «Արսենալի» կադրերի բաժնի նախկին ղեկավար

Լոնդոնի «Արսենալի» կադրերի բաժնի նախկին ղեկավար Սվեն Միսլինտատը կարծիք է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Մխիթարյա՞նը. նա փոխանակվեց Ալեքսիս Սանչեսի հետ, ֆուտբոլիստ, որը մի քանի օրից այլևս ոչ մի արժեք չի ունենա ակումբի համար: Միկին լավ օգնական կլիներ թիմի և մարզիչների համար: Դրան գումարած՝ դուք ստանում եք մի խաղացողի, որը խոսում է 7 լեզվով և բոլորի հետ շփվում է հանդերձարանում, ինչը կարևոր է այդ պահին:

Նա շատ պրոֆեսիոնալ ու հիանալի մարդ է: Նա օրինակ է, շատ է աշխատում: Նա խորհուրդներ էր տալիս այնպիսի խաղացողի, ինչպիսին, օրինակ, Մաթեոն էր:

Մարդիկ նրան թերագնահատում են, ես սա երբեք չեմ հասկացել: Շատ ուրախ եմ, որ նա հիմա խաղում է «Ռոմայում»,- ասել է Սվեն Միսլինտատը:

Այս մասին հայտնում է tert.am-ը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով