Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգի ընթացքում պահանջել է, որ Ռուսաստանը կրճատի ռազմական կուտակումները Ուկրաինայի արևելքին հարող տարածքներում, այս մասին նշված է Գերմանիայի կառավարության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Մերկելը նաև անդրադարձել է Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկությանը, ով ներկայումս հիվանդ է, և բժշկական հետազոտություն ստանալու կարիք ունի:
«Ի թիվս այլ բաների, խոսակցության հիմնական թեման Արևելյան Ուկրաինայի շրջակայքում ռուսական ռազմական ուժեղացված ներկայությունն էր», — ասվում է Գերմանիայի կառավարության տարածած հայտարարության մեջ: «Կանցլերը պահանջեց, որ այդ կուտակումներըը վերացվեն՝ իրավիճակը չսրելու համար»: