Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին գրում է ria.ru-ն:
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ պայմանավորվածության գանք մեր հաջորդ միջոցառումների առնչությամբ, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցին առ այն, թե սպասվո՞ւմ է հաջորդ նախարարական հանդիպումը:
