Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել Է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորի նեղուցով կանցանի Սև ծով: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի զանգածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
The Times թերթը հայտնել Է, որ երկու բրիտանական ռազմանավեր մայիսին կուղևորվեն Սև ծով ի նշան Ուկրաինայի աջակցության, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրաժարվել Է երկու Էսկադրային ականակիրների Սև ծով ուղարկելուց, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում լարվածության հետագա աճ և չհրահրի Ռուսաստանին: Արևմտյան երկրները վերջին օրերին բազմիցս անհանգստություն են հայտնել Ուկրանիայի սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների առնչությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զորեքրի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով չպետք Է անհանգստացնի այլ պետությունների, քանի որ ոչ մի կերպ չի սպառնում նրանց: