Մարտունիում ճանապարհների սալապատման աշխատանքներ են ընթանում. աշխատուժի կարիք կա

ԱՀ Մարտունի քաղաքում ճանապարհների սալապատման աշխատանքներ են ընթանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում սալապատվել էր Մ.Մելքոնյան փողոցի մի հատված, իսկ այժմ՝ Կ.Ավանեսյան փողոցը։

«Մարտունի քաղաքում սալապատման համար ընտրվում են այն փողոցները, որտեղ առկա են ջրահեռացման համակարգեր, իսկ փոքր հատվածներում, չլինելու դեպքում, կառուցվում են նաև կոյուղագծեր, որպեսզի հետագայում ստիպված չլինենք քանդել սալապատ ճանապարհները։ Աշխատանքների իրականացման պատվիրատուն և ֆինանսավորողը Մարտունու շրջանի վարչակազմն է, իսկ գործընթացն իրականացնում է վարչակազմի ենթակայության տակ գործող «Վարանդաշին» ՓԲ ընկերությունը: Մեկ քառակուսի մետրի համար սալապատողը վարձատրվում է 1500 ՀՀ դրամի չափով»,- նշեց Ա. Սաղյանը և հավելեց, որ աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու համար աշխատուժի կարիք ունեն։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է ծրագիրը իրականացնել շրջանի տարբեր համայնքներում, որը աշխատանքով կապահովի տվյալ համայնքի բնակիչներին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով