Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հինգ մարզիկներ

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնում է Հայաստանի ընտրանու մարզիչ Հակոբ Սերոբյանը: Խոսելով թբիլիսյան ուսումնամարզական հավաքի մասին՝ մասնագետը շեշտեց, որ հավաքը արդյունավետ է եղել, հատկապես՝ Արթուր Դավթյանի համար:

Եվրոպայի առաջնությանը կմասկցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 18-ին և կվերադառնա 26-ին: Եվրոպայի այս առաջնությունը կկայանա Շվեյցարիայում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով