Մարիամ Մկրտչյանը կպայքարի 2-3-րդ տեղերի համար

Իտալիայում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը սևերով պարտվեց միանձնյա առաջատար, ադրբեջանուհի Գովհար Բեյդուլաևային: Այդպիսով, մեր շախմատիստուհին մնաց 6 միավորով և 4-րդ տեղից նահանջեց 9-րդ հորիզոնական:

Այսօր կայանալիք նախավերջին` 10-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինուհի Ելիզավետա Հրեբենշիկովայի հետ: Մեր շախմատիստուհին միայն հաղթանակի դեպքում կշարունակի պայքարել մրցանակային 2-3-րդ տեղերի համար:

Տղամարդկանց մրցաշարում Արթուր Դավթյանն հաղթեց պորտուգալացի Ժոզե Նևեսին, վաստակեց 5,5 միավոր և բարձրացավ 33-րդ տեղ: Նա առայժմ 2 միավորով ետ է մնում մրցաշարի միանձնյա առաջատար Ադամ Կոզակից: Այսօր նա կմրցի ռումինացի Սամուել-Տիմոտի Գիմպուի հետ:

Մեր մյուս մասնակիցը` Արմեն Բարսեղյանը, ոչ-ոքի է խաղացել ընթացիկ տուրում և այժմ 5 միավորով զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը: Այսօր նա կհանդիպի ալժիրցի Լամին Բրահամիի հետ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով