Մայք Թայսոնը հրաժարվել է 25 միլիոնով մենամարտել Էվանդեր Հոլիֆիլդի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը չի ցանկացել մենամարտել ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի հետ: news.am-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել են Հոլիֆիլդի ներկայացուցիչները:

Կազմակերպիչները ցանկացել են մենամարտն անցկացնել մայիսի 29-ին Մայամիում, իսկ Թայսոնին առաջարկվել է 25 միլիոն դոլար:

«Մենք կարծում էինք, որ գործարքն ավարտին կհասցնենք, սակայն ամեն բան շատ արագ խափանցվեց: Թայսոնի մարդիկ մերժեցին բոլոր առաջարկները: Մենք բարի մտադրություններով էինք բանակցում, բայց, ինչպես երևում է, անիմաստ ժամանակ անցկացրինք»,- ասել է Էվանդեր Հոլիֆիլդի մենեջեր Քրիս Լոուրենսը, փոխանցում է MMA Fighting-ը:

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով