ՄԱԿ-ը 10 միլիարդ դոլար է փնտրում սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար. Reuters

ՄԱԿ-ը հորդորել է  միջազգային նվիրատուներին մինչև 10 միլիարդ դոլար նվիրաբերել՝ COVID-19 համաճարակի ֆոնին սիրիացի փախստականներին օգնելու համար, ավելացնելով որ մարդասիրական աջակցության կարիքը երբեք այդքան մեծ չի եղել:

Հինգերորդ ամենամյա համաժողովում՝ միջոցառում, որը անցեկացվում Եվրամիության կողմից <<փրկենք սիրիացի փախստականներին սովից>> համատեքստում կփորձի 4,2 միլիարդ դոլար հավաքագրել Սիրիայի ներսում գտնվող մարդկանց համար և 5,8 միլիարդ դոլար՝ Մերձավոր Արևելքում գտնվող փախստականների և նրանց հյուրընկալողների համար:

«Ես կոչ եմ անում ձեզ օգնել մեզ հասցեագրել աճող կարիքները և ընդլայնել ձեր ֆինանսական և հումանիտար պարտավորությունները», — տեսաուղերձում հայտարարեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Սիրիայի տնտեսությունը կործանված է, և այժմ COVID-19- ի ազդեցությունն ավելի է վատթարացրել իրավիճակը: Ընտանիքների գրեթե կեսը կորցրել են եկամտի աղբյուրը: Տասը սիրիացիներից ինը ապրում է աղքատության մեջ», — ասաց նա:

Շվեդիան առաջին նվիրատուներից մեկն էր, որ խոստացավ ավելացնել աջակցությունը այն ժամանակ, երբ աշխարհի երկրները ավելի քիչ գումար ունեին նվիրատվություն կատարելու համար, քանի որ COVID-19- ը ավերում է իրենց տնտեսությունը:

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը երկուշաբթի ուշ երեկոյան կոչ արեց Սիրիայի սահմանները բաց պահել, որպեսզի թույլ տան մուտքն ու օգնության ազատ հոսքը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով