Ճապոնիայում չեն բացառել Օլիմպիական խաղերի չեղարկումը կորոնավիրուսի պատճառով

Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերը դեռևս կարող են չեղյալ հայտարարվել, եթե համավարակի հետ կապված իրավիճակն ավելի վատթարանա: Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ճապոնիայում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Տոշիհիրո Նիկաին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:

«Տոկիոյում Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու տարբերակը հնարավոր է, եթե կորոնավիրուսային վարակի տարածումը կազմակերպիչներին ստիպի մտածել, որ միջոցառման անցկացումը դժվար իրականանալի է»,-հայտարարել է Նիկաին:

Ավելի վաղ, պատվաստումների պատասխանատու Տարո Կոնոն հայտարարել էր, որ Խաղերը կարող են անցկացվել մարզական հաստատություններում առանց հանդիսականների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Այս մասին փոխանցում է tert.am-ը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով