«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Kyogo գործակալությունը: Փոխանցումավազքն ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի դեպքերի տարածման պատճառով: Ավելի վաղ դադարեցվել էր նաև ճապոնական Մացույամա շրջանում ընթացող վազքը:
Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր, և ի վերջո կրակը կբերվի Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ կկայանա ՕԽ բացման պաշտոնական արարողությունը: Կրակը կանցնի Ճապոնիայի մարզերով, իսկ փոխանցումավազքին կմասնակցի մոտ 10 հազար մարդ: Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան: