Ճանապարհատրանսպորտային պատահար Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. Տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 25-ին ժամը 21:35-ին, ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր համայնքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է օգնություն և բժշկական միջամտություն։
Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Դեպքի վայր են մեկնած Շուշիի շրջանային ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության բաժինների ծառայողները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 36-ամյա բնակիչ Ս. Մովսիսյանը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, իր կողմից շահագործվող «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։
ՃՏՊ հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ս.Մովսիսյանի առողջական վիճակը բավարար է։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով