Հունիսն էլ անցավ, բայց Ահմեդ Սահիդովի մարգարեությունը չկատարվեց

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական քարոզչամեքենան լծվեց արցախցիներին վախի մթնոլորտում պահելու գործին: Դեռևս փետրվարին տարածվել էր կեղծ լուր, որ ադրբեջանական դրոշ է տեղադրվելու Ստեփանակերտի կենտրոնում։ Հետո պնդում էին, որ իրենց են անցնելու Կարմիր շուկան,Կարմիր շուկա- Շուշի ճանապարհը: Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում էր, որ Ստեփանակերտում մարտին պիտի բնակեցվեին թուրքեր, նույնիսկ հստակ թաղամաս էր նշվում: Այնուհետև հայտնվեց Ահմեդ Սահիդով անունով մի իրավապաշտպան, որը թվիթերում գրեց, թե Ստեփանակերտը հունիսին կլինի իրենց վերահսկողության տակ: Հունիսն էլ անցավ, բայց Ահմեդ Սահիդովի մարգարեությունը չկատարվեց: Դրա փոխարեն ստեղծվեցին կեղծ պաշտոններ ու կեղծ էլեկտրոնային էջեր, որոնք սադրանքի միջոցով ապարդյուն կերպով փորձեցին ազդել արցախահայության հոգեբանության վրա:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով