ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի ԱՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Բլինքե

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի ԱՀ  բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը նաև նաև խրախուսում է Բաքվի և ԱՀ բնակիչների միջև երկխոսությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ԱՀ  հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ։ Մենք նշում ենք, որ մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտակայքում, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները, որպեսզի ապահովվի ԱՀ  տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։ Մենք նաեւ կոչ ենք անում առաջնորդներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից: Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։

Հարավային Կովկասում վերջին շրջանում լարվածության աճի լույսի ներքո Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու նպատակով: Մենք կրկին հայտարարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի ԱՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և ԱՀ բնակիչների միջև երկխոսությունը։

Միացյալ Նահանգները նաև հաստատում է, որ առաջ գնալու միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով