Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Բաղրամյան26 տելեգրամյան ալիքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայել կամավորական հիմքով:
Նրա խոսքով, համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների, ցանկացողները կարող են գալ , գրանցվել որպես Արցախի Հանրապետության քաղաքացիներ և ծառայել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հաստատել է այն տեղեկությունը, որ ներկայում ՀՀ-ից Արցախ զորակոչ չկա: Ընդ որում՝ Վ. Բալասանյանը հերքել է այն ապատեղեկատվությունը, իբրև Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը: