ՀՀ բոլոր հարկ վճարողներին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել

Պետական բյուջեի այս տարվա առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել են ավելի 22,3 մլրդ դրամով: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ առևտրի շրջանառությունը աճել է ավելի քան 8 տոկոսով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով տվյալները:

 

«Կարծում եմ, որ սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, ետպատերազմական տարվա համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարևորագույն մասնակիցներն են, իհարկե, շատ կարևոր է ընդգծել նաև ՊԵԿ-ի աշխատանքը։ Հույս ունենք, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները կունենան միայն դրական միտում», – նշեց Փաշինյանը։

h

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով