Հիմա էլ Ահմեդ Սահիդով մարգարեն է դարձել ներքաղաքական խաղաքարտ

Իրավապաշտպան, Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերում գրել է, որ Ստեփանակերտը հունիսին կլինի Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը շատ արագ (սովորության համաձայն) բերվել է հայկական մեդիադաշտ՝ որպես բացարձակ ճշմարտություն: Այսօրինակ մանիպուլյացիաներին, սակայն, արցախցիները կամաց- կամաց սովորում են: Նույն թույնը ժամանակի ընթացքում կորցնում է իր վտանգավորությունը:

Դեռևս փետրվարին տարածվել էր կեղծ լուր, որ ադրբեջանական դրոշ է տեղադրվելու Ստեփանակերտի կենտրոնում։ Հետո պնդում էին, որ կհանձնեն Կարմիր շուկան, հետո՝ Ստեփանակերտում մարտին պիտի բնակեցվեին թուրքերը, նույնիսկ հստակ թաղամաս էր նշվում: Վերջին «թունավորումը» կապված էր Կարմիր շուկա-Շուշի ճանապարհը և Իվանյանը ադրբեջանցիներին հանձնելու հետ:

Հիմա էլ Ահմեդ Սահիդով մարգարեն է դարձել ներքաղաքական խաղաքարտ: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է, օրինակ, հայ իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում, որ Գյանջան շուտով կլինի հայերինը, ու ադրբեջանական մեդիան, վա՜յ, ամա՜ն անելով, այդ լուրը տարածեր:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով