Հետպատերազմյան շրջանում տեղեկատվական քաղաքականությունը տարվում է՝ հիմնվելով առավելագույն ազնվության վրա։

Ֆեյսբուքյան օգտատեր Մոնթե Մադոյանը իր էջում գրառում է կատարել.

Եթե նկատել եք, Արցախում հետպատերազմյան շրջանում հանրության համար էական նշանակություն ունեցող հարցերի շուրջ տեղեկատվական քաղաքականությունը տարվում է հիմնվելով առավելագույն ազնվության ու ճշմարտությունը հանրությանը ամբողջությամբ ներկայացնելու սկզբունքների վրա։ Նկատի ունեմ այն, որ պետական մարմինների կողմից տրվող տեղատվությունը տրվում է ամբողջական, անգամ, եթե այն կարող է ոչ ձեռնտու լինել կամայական ուժի քաղաքական շահերի, առանձին անձանց կամ անձանց խմբերի։

Հատկապես հետպատերազմյան շրջանում քաղաքացիների հետ պետք է մաքսիմալ անկեղծ լինել։ Ստելը, թաքցնելը կամ մանիպուլացնելը էլ ավելի կարող է ընկճել հանրության լայն զանգվածներին։

Արցախը փոքր է, հետևաբար ցանկացած կեղծիք, թերի կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, վաղ, թե ուշ, դուրս է գալու ջրի երես ու ստեծղի կամ խորացնի երկրում անվստահության մթնոլորտ։

Ես ունեմ անփոփոխ համոզմունք, որ ցանկացած իրավիճակում ճիշտը մոտեցումը «դյուզը ասելն» է։ Ինչքան էլ խնդիրը լինի դժվար լուծելի, իրավիճակը` ծանր, պետք է ասել ճշմարտությունը։ Այդպես էին անում առաջին պատերազմի ժամանակ։ Այդպես ճիշտ էր։ Եթե քաղաքացուդ չես խաբում, եթե քաղաքացուդ ուժերիդ ներածին չափով սատար ես կանգնում, եթե քաղաքացիդ գիտի, որ իր հարցի լուծումը կամ անգամ ճակատագիրը ստի զոհ չի դառնա, երբեք իրեն մենակ, լքված չի զգա, անվստահությամբ չի լցվի վաղվա օրվա նկատմամբ։ Կիմանա, որ կան խնդիրներ, կիմանա, որ դրանք պետք է լուծել, և ինքն էլ իրեն կզգա դրա մի մասնիկը, կդրսևորի լրիվ այլ` պետականամետ վարքագիծ, կլինի հանրային փոխօգնության ինստիտուտի կարևոր մի մաս։ Տարիների ընթացքում, միգուցե, ունենանք լրիվ այլ մակարդակի` սոցիալական բարձր պատասխանատվության տեր, քաղաքացիներ։ Իհարկե, սա կարող է լինել միայն որոշ այլ նախապայմանների առկայության հետ մեկտեղ։ Բայց, երբ քաղաքացուն անընդհատ ասում, քարոզում են մի իրականություն, իսկ նա իր ամենօրյա կյանքում ապրում է լրիվ մեկ այլ իրականությունում, այդ քաղաքացին շատ շուտ հիասթափվում է, կորցնում իր հավատը ամեն ինչի նկատմամբ, և որպես արդյունք ստանում ենք անառողջ հասարակություն, և անառողջ պետություն` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա ինչ-որ առումով նաև ազգային անվտանգության հարց է։

Իրերի իրական դասավորությունը ասելը, փոխվստահության մթնոլորտը հանրային միասնականության (բառիս ամենալավ իմաստով) կարևորագույն նախապայմաններից մեկն է։
Ուրախ եմ, որ այս ուղղությամբ ենք գնում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով