Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպական Միության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Հիշեցնենք, որ նախօրեին եվրոպացի պաշտոնյան հայտնել էր Երևան, Բաքու և Թբիլիսի կատարելիք այցերի մասին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով