Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեի պահուստաֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 7 մլրդ 548 հազար դրամ՝ արցախցիներին տրվող 68 հազար դրամ ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորման համար։ Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։
Մինչ այժմ արցախցիներին տրված աջակցությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 33 մլրդ դրամ, հաստատած ծրագրերով կա ևս 22 մլրդ դրամի տրամադրման որոշում, ընդհանուր առմամբ՝ հատկացումների ծավալը կկազմի 55 մլրդ դրամ։
Աջակցությունն ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։
Առավել մանրամասն՝ https://bit.ly/3uQpvGJ