Հաջորդ 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը Չինաստանից հարուստ կմնա

Հաջորդ 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը Չինաստանից հարուստ կմնա՝ չնայած սպասումներին, որ ասիական տնտեսությունը կգերազանցի ԱՄՆ-ին և կդառնա աշխարհում ամենախոշորը:

«Կարծում եմ՝ շատ քիչ հավանական է, որ Չինաստանը կհասնի մեկ շնչին ընկող ՀՆԱ-ի մակարդակին, ինչպես ԱՄՆ-ում է գոնե առաջիկա 50 տարիների ընթացքում», – CNBC-ին ասել է Economist Intelligence Unit-ի գլխավոր տնտեսագետ Սայմոն Բապտիստը:

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն 2020 թվականին կանխատեսվում էր 10 582,10 դոլարի մակարդակով, ինչը 6 անգամ քիչ է, քան ԱՄՆ-ում՝ 63 051,40 դոլար:

Նախօրեին առաջին պաշտոնական ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին դառնալ աշխարհում «առաջատար երկիր»:

«Չինաստանի հետ  խիստ մրցակցություն եմ տեսնում: Չինաստանն ունի նպատակ, և ես չեմ քննադատում նրան այդ նպատակի համար: Սակայն նրանց նպատակն է առաջատար երկիր դառնալ: Դա տեղի չի ունենա», – ասել է Բայդենը:

Բապտիստի խոսքով՝  Չինաստանը կդառնա «շատ մեծ գերտերություն»՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով