Հաջորդ շաբաթ նախատեսվում է Զելենսկու հանդիպումը Բայդենի հետ. NBC

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  շրջանակներում մտադիր է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Ուկրաինայի իշխանությունների անանուն ներկայացուցչին։

 

Ուկրաինացի պաշտոնյան չի հստակեցրել՝ հանդիպումը կկայանա Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներո՞ւմ, թե՞ Բայդենը Վաշինգտոնում կընդունի Զելենսկուն։ Բայդենի և Զելենսկու ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված են սեպտեմբերի 19-ի օրվա առաջին կեսին։ Սեպտեմբերի 20-ին կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ուկրաինայի հարցով, սակայն մինչ այժմ ո՛չ ուկրաինական, ո՛չ ամերիկյան կողմերը չեն հաստատել նախագահների մասնակցությունն այս հանդիպմանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով