Հայ կիսապաշտպանը կարող է պայմանագիր կնքել Լիգա-1-ի ակումբի հետ

Ֆրանսիական «Նանտը» ամենայն հավանականությամբ պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ:

Ouest-france-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ: 19-ամյա Մանվելյանն այժմ խաղում է ակումբի երկրորդ թիմում:

Նշենք, որ Գոռ Մանվելյանը ծնունդով արցախից է: Օրեր առաջ լրացել է ֆուտբոլիստի 19-ամյակը, ինչի առթիվ «Նանտի»  երկրպագուների ֆան-ակումբը շնորհավորական ուղերձ էր հղել, անվանելով Գոռին ակումբի ապագա հույսերից մեկը, փոխանցում է armsport.am-ը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով