Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրյոևիի նկատմամբ:
Այդ մասին տեղեկացնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան:
