Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:
Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն։
Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը.
1.Սնունդ՝ 1000 փաթեթ
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Արևածաղկի ձեթ 0,9լ — 1հատ
- Շաքարավազ 1 կգ — 1 հատ
- Ցորենի ալյուր 2 կգ — 1 հատ
- Մակարոն 500 գր — 3 հատ
- Հնդկաձավար 1 կգ — 1 հատ
- Կորեկ 1 կգ — 1 հատ
- Սպիտակաձավար 1 կգ — 1 հատ
- Վարսակի փաթիլներ 0,5 կգ — 1 հատ
- Շոգեխաշած միս 0,5 կգ — 5 հատ
Մեկ փաթեթի ընդհանուր քաշը՝ 11,4 կգ։
2.Անկողնային պարագաներ՝ 270 փաթեթ
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Անկողնային պարագաների հավաքածու — 1 հատ
- Բարձ — 1 հատ
- Ծածկոց — 1 հատ:
3.Հիգիենայի պարագաներ՝ 200 փաթեթ
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Ատամի խոզանակ — 3 հատ
- Օճառ — 10 հատ
- Ջերմաչափ — 1 հատ:
4.Մանկական պարագաներ՝ 192 փաթեթ․
Յուրաքանչյուր փաթեթում ներառված է․
- Մանկական կիսել — 1 հատ
- Վիտամինային պաստեղներ — 3 հատ
- Ատամի խոզանակ — 1 հատ
- Մանկական խյուս — 1 տուփ (8 հատ)
- Ձկան յուղ երեխաների համար (պատիճներով) — 1 հատ
- Մանկական ցանափոշի — 1 հատ:
«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ: