Թուրքական դատարանը հրապարակել է Թուրքիայում Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով իր հիմնավորված որոշումը։ Համաձայն որոշման գյուլենական կազմակերպության իրական նպատակը եղել է կանխել 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կազմակերպությունում ի հայտ եկող պառակտումը, ինչպես նաև հող նախապատրաստել նոր հեղաշրջման համար։
Հիշեցնենք, որ Անկարայում Ռուսաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպանը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայի ժամանակակից արվեստի թանգարանում ելույթ ունենալու ընթացքում։ Նրա վրա կրակել էր նախկին թուրք ոստիկան Մևլութ Ալթընթաշը, որը տեղում սպանվեց թուրք ոստիկանների կողմից։
Կառլովի սպանության գործով Անկարայի ծանր հանցագործությունների գծով դատարանը 28 մեղադրյալների՝ այդ թվում նաև գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ դատական գործ էր հարուցել։ Ավելի վաղ մարտ ամսին թուրքական դատարանի հրապարակած վճռի համաձայն 9 մեղադրյալի գործ առանձնացվել էր, 6-ը արդարացվել էր, իսկ մյուս մեղադրյալները տարբեր ժամկետներով ազատազրկման՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման։
Բացի այդ դեսպանի սպանությամբ գյուլենական կազմակերպությունը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել ռուս-թուրքական հարաբերությունները, այլ նաև նոր ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դեսպանի սպանությունը իրականացրած Մևլութ Ալթընթաշը գյուլենական շարժման ծպտյալ անդամներից մեկն է եղել, ով շարժման կողմից ընտրվել և կրթվել է։