Հայտնի են BAFTA մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրները

Կիրակի կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի (BAFTA) շնորհման 74-րդ արարողությունը։

Այս տարի BAFTA-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամյա Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը «Բրոնզե դիմակ» է ստացել «Լավագույն Ֆիլմ» , «Լավագույն դերասանուհի» (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով