Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները

Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

 Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 16.5 միլիոն եվրո։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, հայ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը հրապարակել է Transfermarkt-ը։
Ցանկի երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը (11 մլն եվրո), երրորդ տեղում գերմանական «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է՝ 3.85 մլն եվրո։
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակում են նաև Խորեն Բայրամյանը «Ռոստովից» ու Տիգրան Բարսեղյանը «Աստանայից». Նրանց տրանսֆերային արժեքը 2.75 մլն եվրո է։
Ապա հաջորդում են Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», 1.1 մլն), Վարազդատ Հարոյանը («Կադիս», 990 հազար), Կամո Հովհաննեսյանը («Կայրաթ», 660 հազար), Անդրե Կալիսիրը («Սիլկեբորգ», 440 հազար) ու Տարոն Ոսկանյանը («Ալաշկերտ», 330 հազար)։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով