Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել․
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և արդարության կարելի է հասնել միայն այս հողերում:
Թուրքիան կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը: Հարգանքով եմ հիշում 106 տարի արդարությանը սպասած Հայոց ցեղասպանության զոհերին»: