Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ջահերթ կկազմակերպվի

Ապրիլի 23-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ջահերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթը կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց և կավարտվի քաղաքային հուշահամալիրում: Եկեղեցում Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ կմատուցվի հոգեհանգստի պատարագ: Իսկ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում կհնչեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով