Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի մրցաշարում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց << Բելգրադի գարնանային շախմատի փառատոն>> անվանում կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ: Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը՝ 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստները բարելավեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով