Հայկական մաս-մեդիան կհամարձակվի՞ պարզել, թե ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից ով, երբ եւ քանի անգամ է ծաղկեպսակ խոնարհել Բաքվի ,,շեհիդների ծառուղում,,։

Regnum-ը ,,լրագրողական հետաքննությունն,, է անցկացրել եւ պարզել, որ Թբիլիսիում Վրաստանի անկախության եւ ամբողջականության համար պայքարում զոհվածների հուշահամալիր Նիկոլ Փաշինյանից առաջ ,,առնվազն երկու անգամ Սերժ Սաարգսյանն է այցելել,, եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը:
Հրապարակման հեղինակն, իհարկե, ազգությամբ հայ է, վերնագիրը՝ Армянские власти уже давно почитают войны Грузии против России: анализ
https://regnum.ru/news/polit/3367608.html: Հայկական մաս-մեդիան կհամարձակվի՞ պարզել, թե ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից ով, երբ եւ քանի անգամ է ծաղկեպսակ խոնարհել Բաքվի ,,շեհիդների ծառուղում,,: Այնտեղ էլ թաղված են 1990թ.- հունվարի 19-20-ին Բաքվում առնվազն 62 խորհրդային զինվոր սպանած եւ պատասխան կրակով ոչնչացված՝ Ադրբեջանի ,,անկախության առաջամարտիկները,, եւ ԼՂ դեմ առաջին ագրեսիայի ժամանակ սպանվածները:
Արժանապատվության հարց է, բայց, ամենայն հավանականությամբ, մենք կուլ կտանք նաեւ այդ վիրավորանքը: Regnum- ը Փաշինյանի Վրաստան այցից հայկական մամուլի երկու արձագանք է առանձնացրել: News.am-ի նյութի վերնագիրն է՝ «Никол Пашинян в Грузии почтил память погибших в войне с Россией и отбыл из Тбилиси в Батуми». Իսկ ,,Հրապարակ,, թերթինը՝ «Антироссийская пропаганда продолжается на государственном уровне»: Ասելիք չկա: Ամոթ մեզ:
Վահրամ Աթանեսյան

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով