Հայկական կողմը վիրավոր ունի․ Արցախի ՊԲ-ն հայտնում է Նոր Շենի ուղղությամբ հրադադարի խախտման մասին

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով