2021 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել 3 պատմամակութային արգելոց:
Հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Նախատեսվում է ստեղծել «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Դրանց ստեղծման գործընթացը դադարեցվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով»,- նշեց Դումանյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերին նախատեսվում է ստեղծել նաև «Աղձք Արշակունիների դամբարան» պատմամշակութային արգելոցը: