Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին հոկտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկտեղ զգուշացվում է՝ վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով