Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումները կկայանան սեպտեմբերին:
tert.am-ի փոխանցմամբ սեպտեմբերի 2-ին մեր ընտրանին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ՝ Սկոպյեում: Հավաքականի միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը բաց կթողնեն այդ հանդիպումը՝ դեղին քարտերի կուտակման պատճառով:
Մակեդոնացիների կազմում այդ հանդիպումը բաց կթողնի թիմի ավագ Գորան Պանդևը՝ նույն պատճառով: