Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2022-ի որակավորման առաջին խաղում հաղթեց Լիխտենշտեյնին

tert.am-ի փոխանցմամբ ամբողջ հանդիպման ընթացքում տանտերերը ոչ մի հարված չկատարեցին Յուրչենկոյի դարպասի ուղղությամբ, իսկ մեր ընտրանու հարվածներն անթիվ-անհամար էին: Չնայած տարածքային ու խաղային բացահայտ առավելությանը, մեր ընտրանին միայն 83-րդ րոպեին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Բարսեղյանի փոխանցումից հետո սեփական դարպասը պատահմամբ գրավեց փոխարինման մտած Ֆրոմելտը: Մեր հավաքականը վերջում կարող էր մեծացնել առավելությունը, սակայն Կարապետյանը հերթական պահը կորցրեց:

Հայաստանը հաղթեց 1-0 հաշվով ու այժմ Գերմիանիայի ու Ռումինայի հետ խմբի առաջատարներից է:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով