Կրեմլը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած տեղակայում Ուկրաինայում կարող է սրել լարվածությունը

Ուրբաթ  Կրեմլը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած տեղակայում Ուկրաինայում կհանգեցնի հետագա լարվածության Ռուսաստանի սահմանների մոտ և կստիպի Մոսկվային լրացուցիչ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի  ռազմական կուտակումների կապակցությամբ, այն բանից հետո,  երբ Ռուսաստանը նախազգուշացրեց, որ Ուկրաինայի Դոնբասի շրջանում հակամարտության լուրջ սրումը կարող է «ոչնչացնել» Ուկրաինան:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուրբաթ լրագրողներին ասաց, որ Ուկրաինայի արևելքում՝ շփման գծում իրավիճակը Ուկրաինայի կառավարական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերի միջև բավականին սարսափելի է, և այնտեղ տեղի են ունենում բազմաթիվ «սադրանքներ»:

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի օրը խոսել է իր ուկրաինացի գործընկերոջ ՝ Անդրեյ Թարանի հետ և «դատապարտել Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների վերջին սրումները», — հայտնում է Պենտագոնը:

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով