Կրակոցներ են հնչվել ԱՄՆ-ի մի քանի սպա-կենտրոններում. սպանվել է 8 մարդ՝ մեծամասամբ ասիական ծագման կանայք 18.03.2021 xumb1 Միջազգային Leave a comment Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի և հարակից երեք սրահներում ութ մարդ է սպանվել: Ութ զոհերից վեցը ասիական ծագում ունեցող կանայք էին: Ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցներից ժամեր անց հանցագործը ձերբակալվել է Ջորջիա նահանգի հարավում, գրում է Reuters-ը։ Ատլանտայում այդ դեպքից հետո Ասիական ամերիկացիների նկատմամբ ատելության հանցագործությունների դեմ բողոքող ամբոխը հայտնվել է Վաշինգտոնում։ Ակտիվիստներն ու կողմնակիցները բարձրաձայնել են նաև ամբողջ համաճարակի ընթացքում ասիական ծագում ունեցող ամերիկացիների դեմ հարձակումների թվի աճը: