Երկուշաբթի օրը Կոլորադոյի Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում տասը մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան են սպանվել են, երբ զինված անձը կրակ է բացել։ Դա վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի ունեցած մի քանի զանգվածային կրակոցներից մեկն էր:
«Կասկածյալը կալանքի տակ է»,- հայտնել է Բոուլդերի ոստիկանության պետ Մարիս Հերոլդը, բայց իշխանությունները չեն կիսում որևէ տեղեկություն նրա ինքնության, օգտագործված զենքի տեսակի կամ հնարավոր դրդապատճառների վերաբերյալ:
«Խոստանում եմ, մենք կապահովենք արդարություն և կանենք ամեն ինչ, որ արդարություն ստանանք այս գործում», — ասաց Բոլդեր շրջանի դատախազ Մայքլ Դուգերտին: