Այսօր 87 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր Ջորջ Սիգալը։
Հայտնում է Deadline-ը՝ հղում անելով դերասանի կնոջը։
«Ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ այսօր առավոտյան Ջորջ Սիգալը մահացել է կորոնար շունտավորումից հետո առաջացած բարդությունների հետևանքով»,- հայտնել է Սոնի Սիգալը:
Իր գործունեության ընթացքում Սիգալը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում և սերիալում: Նրանց թվում են «Մալուխագործը», «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերն, ինչպես նաև «Ամերիկյան հայրիկը» սերիալը։
Դերասանն առաջադրվել է «Օսկար» և BAFTA մրցանակների։