Կյանքից 82 տարեկան հասակում հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Կյանքից հեռացել է ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ իմ 30 տարվա սիրելի ավագ ընկերը, փորձառու դիվանագետ-միջազգայնագետը և հետաքրքիր անհատականությունը»,- գրել է նա:
Արման Նավասարդյանը ծնվել է Երևանում՝ 1939 թվականի ապրիլի 6-ին: Սովորել է ՎալերիԲրյուսովի անվ. պետական լեզվաբանականհամալսարանում՝ 1956-1960 թվականներին, ԽՍՀՄ արտգործնախարարությանդիվանագիտական ակադեմիայում, 1974-1976,այնուհետև նաև՝ 1988-1989 թթ.:
Խորհրդային տարիներին դիվանագիտականտարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Ալժիրում, Սենեգալում, իսկ 1989-1990 թթ. ԽՍՀՄ ԱԳՆտեղեկատվության և աշխատանքիկազմակերպման վարչության պետն էր: Արման Նավասարդյանը՝ 1991-1993 թթ. նշանակվել է ՀՀԱԳՆ փոխարտգործնախարար, իսկ 1993-1998 թթ. նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազորդեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգովՀունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ—ում ևՄԱԿ—ի Վիեննայի գրասենյակում: Այնուհետև՝1998-2001 թթ. զբաղեցրել է ՀՀ արտակարգ ևլիազոր դեսպանի պաշտոնը Լիբանանում: Սկսած 2013-ից, Արման Նավասարդյանը Հայ—Ռուսականհամալսարանի իրավունքի և քաղաքականությանինստիտուտի միջազգային հարաբերություններիև համաշխարհային քաղաքականությանամբիոնի վարիչն էր: Ուներ արտակարգ և լիազորդեսպանի դիվանագիտական աստիճան:Տիրապետում էր ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուների: Ամուսնացած էր, ուներերկու որդի։