Կճանչի՞ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը, և դա ի՞նչ կտա հայերին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ տարբեր հասարակական և փորձագիտական շրջանակների մոտ սպասումները մեծացել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունը։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, ավելի քան 100 ամերիկացի կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Կճանչի՞ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը, և դա ի՞նչ կտա հայերին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ տարբեր հասարակական և փորձագիտական շրջանակների մոտ սպասումները մեծացել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունը։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, ավելի քան 100 ամերիկացի կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ ինչպիսիք են Reuters-ը, Wall Street Journal-ը հղում անելով Ամերիկայի իշխանություններում իրենց աղբյուրներին նշել են, որ Բայդենը այնուամենայնիվ կճանաչի ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ ներկայիս նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում էր տվել նաև նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Ամերիկայի ձայնը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ չնայած մեծ է հավանականությունը, որ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ այդ որոշման հետևանքները կործանարար չեն լինի թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ 2019 դեկտեմբերին ինչպես ներկայացուցիչների պալատը, այնպես էլ ԱՄՆ կոնգրեսը ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագծեր ընդունեցին, սակայն այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը չմիացավ այդ որոշմանը։

Ամերկյան համալսարանի խաղաղության և հակամարտությունների կարգավորման միջազգային ծրագրի ղեկավար Հրաչ Գրեգորյանը ընդգծում է, որ ճանաչման գործում կարևոր է նաև Թուրքիայի իշխանությունների նկատմամբ Բայդենի վերաբերմունքը։ Նրա խոսքով ի տարբերություն ԱՄՆ նախկին վարչակազմերի Բայդենի և Էրդողանի միջև հարաբերություններ որպես այդպիսին չկան, ինչպես նաև նախընտրական արշավի ընթացքում ներկայիս նախագահը թուրքական իշխանությունների մասին մի շարք արհամարհական հայտարարություններով հանդես եկավ։ «Կարծում եմ ճանաչումը որպես այդպիսին վաղ թե ուշ տեղի կունենա»,-ասել է Գրեգորյանը։

Փորձագետը նաև շեշտել է, որ Հայաստանի համար ավելի կարևոր պետք է լինի այն անվտանգության երաշխիքները, որոնք Միացյալ Նահանգները կարող է տալ Երևանին, քանի նախագահի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։ Նրա խոսքով այդպիսի անվտանգության երաշխիք կարող է լինել Միացյալ Նահանգների պաշտպանությունը Հայաստանին։ Վերջինս հավելել է, որ եթե Ռուսաստանը և Թուրքիան ցանկանան, ապա կարող են մի գիշերվա ընթացքում Հայաստանը գրավել։ «Այսպես կոչված խաղաղությունը պաշտպանելու անվան տակ որոշ իրական քայլեր են ձեռնարկվել, սակայն դրանք կարող են թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Բացի Ամերիկայից որևէ ուժ չի կարող պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը»,- եզրափակել է Գրեգորյանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով